Դեկտեմբերի 7- Երևան: Ես 14 տարեկան եմ: Դպրոցում, ֆիզիկայի ժամին, զանգից մի քանի րոպե առաջ սկսեց ցնցվել, պատուհանները թափվեցին, մենք դուրս վազեցինք բակ: Տնօրենն ու ուսուցիչները վերջինը դուրս եկան դպրոցից: Երեխաները չէին լալիս, անգամ` առաջին դասարանցիները:Դեկտեմբերի 8: Հայրս գիշերը գնաց Լենինական, մայրս թաքուն լաց էր լինում, որ մեզ չվախեցնի: Մենք դասարանով որոշեցինք որպես կամավոր գնալ հիվանդանոց:Դեկտեմբերի 9- Երևան, Միքայելյանի անվան հիվանդանոց: Վիրավորներ, վիրավորներ, վիրավորներ ամենուրեք` միջանցքներում, ...