Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ կդիտարկի երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձակա շրջապատի «համաներումը», եթե նրանք Սահմանադրության և կարգուկանոնի վերականգնման կողմնակից դառնան: Համապատասխան հայտարարությամբ Գուայդոն հանդես է եկել Univision հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն: