Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:21 տարեկան Գոռ Թումոյանին հոսպիտալացրել են «Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց», ով ճանապարհին մահացել է: