«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ կապված բողոքի ալիքն իր արդյունքը տվեց. գոնե ժամանակավորապես: Հունվարի 30-ին՝ կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների 15 ներկայացուցչի, լսեց նրանց և խոստացավ քննարկել նրանց առաջարկները: Հաջորդ օրը գործադիրը հրավիրեց արտահերթ նիստ և որոշեց հետաձգել օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը, այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև ...