Հայերեն   English   Русский  
օդային տարածք
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների սրումից հետո Պակիստանն, այնուամենայնիվ, որոշել է բացել երկրի օդային տարածքը կոմերցիոն բոլոր թռիչքների համար: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի իշխանությունները որոշել են փակել երկրի օդային տարածքը Իրաքյան Քրդստանից ժամանող բոլոր ինքնաթիռների համար:
Իրանը փակում է իր օդային տարածքը դեպի Իրաքյան Քուրդիստան և այնտեղից նախատեսված բոլոր չվերթների համար՝ կապված այսօր անցկացվող անկախության հանրաքվեի հետ, որին դեմ է Իրանը:
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, վեց թուրքական ռազմական ինքնաթիռներ 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է Աթենքի լրատվական գործակալությունը, հղում անելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբին։«Բոլոր թուրքական օդանավերը հայտնաբերվել են և գտնվել են հունական կործանիչների նշանառության տակ», - ասել է գլխավոր շտաբի պետը։Թուրքիան հաճախ է խախտում Հունաստանի օդային տարածքը, բայց ոչ նման քանակությամբ: Խախտումները գրանցվել են այն բանից հետո, ինչ Հունաստանի Ազգային անվտանգության ...
Թուրքիայի օդուժին պատկանող ինքնաթիռները փորձել են Հալեպի հյուսիսային ուղղությամբ մուտք գործել Սիրիայի օդային տարածք: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարությամբ է հադնես եկել, որի համաձայն՝ Թուրքիայի օդային տարածքի խախտումները, որոնց իրականացման մեջ Անկարան մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը, դիտարկվում են որպես նաև դաշինքի օդային տարածքի խախտումներ:
ԱՄՆ-ի իշխանությունները համոզված են, որ Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռը Սիրիայում խախտել է Թուրքիայի օդային տարածքը, սակայն այդ փաստի կապակցությամբ ապացույցներ չեն պատրաստվում ներկայացնել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքական ռազմաօդային ուժերում հայտարարվել է տագնապի “նարնջագույն” մակարդակ, ինչը նշանակում է “ամեն ինչին լիակատար պատրաստվածություն”, որի ժամանակ օդաչուներն առանց հրամանատարության հետ համաձայնության կարող են կրակ բացելու որոշում ընդունել: Այս մասին գրում է “Անադոլու” լրատվական գործակալությունը:
Անկարան հաստատել է Ֆրանսիայի՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու նպատակով թուրքական օդային տարածքը օգտագործելու համար ներկայացված հարցումը, հաղորդում է «Հագգին» լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: