Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն այսօր տեղեկություն էր տարածել, որի համաձայն` Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման օբյեկտների ուղղությամբ արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածքում: Հայտարարությունն արվել էր` անանուն աղբյուրին հղում անելով: Սակայն ավելի ուշ ոչ Պենտագոնը, ոչ Պետքարտուղարությունը չկարողացան այդ տեղեկությունը հաստատել: Գրում է Russian.rt.com-ը: