Հայերեն   English   Русский  
Իրան-Հայաստան գազամուղ
Հունվարի վերջին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը տեղեկություն հաղորդեց, որ Իրանը ձգտում է խթանել Հայաստանի հետ գազային առևտուրը: Իրանական գործակալությանն էլ այդ մասին ասել է Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Համիդ Ռեզա Արաքին, որը նշել է, թե «ապրանք՝ գազի դիմաց» գործարքից զատ, Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները։
«Ժամանակ»-ը գրում է, որ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապե­տյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը:
Օրեր առաջ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող էներգակիրների գները վերանայելու առաջարկով: էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ թե՛ լրագրողների հետ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ, թե՛ ԱԺ-ում որևէ հստակ պատասխան չտվեց դրա կապակցությամբ տրված հարցերին` նշելով, որ քննարկումները շարունակվում են, սակայն չեն պտտվում որոշակի թվի շուրջ, ընթացիկ բանակցությունների մասին մանրամասներ հայտնել ...
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում անակնկալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: