Օրեր առաջ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող էներգակիրների գները վերանայելու առաջարկով: էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ թե՛ լրագրողների հետ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ, թե՛ ԱԺ-ում որևէ հստակ պատասխան չտվեց դրա կապակցությամբ տրված հարցերին` նշելով, որ քննարկումները շարունակվում են, սակայն չեն պտտվում որոշակի թվի շուրջ, ընթացիկ բանակցությունների մասին մանրամասներ հայտնել ...