Հայերեն   English   Русский  
Էբոլայի տենդ
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդուլազիզ ալ-Սաուդը 35 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրել Արևմտյան Աֆրիկային` Էբոլայի վարակի դեմ պայքարելու համար:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր արևմտաաֆրիկյան շրջագայության ժամանակ հայտնել է, որ Էբոլայի տենդի տարածումը Լիբերիայում թուլանում է:
ԱՀԿ ղեկավար Մարգարեթ Չենը հայտարարել է, որ չնայած մասնագետների գործադրած բոլոր ջանքերին, Էբոլայի տենդը շարունակում է տարածվել Արևմտյան Աֆրիկայում:
Դեկեմբերի 9-ին ԱՀԿ-ն հրապարակել է Էբոլայի տենդի մասին հերթական հաշվետվությունը, հաղորդում է «Կոլ Իսրայել»-ը;
Բարաք Օբաման Կոնգրեսի անդամներին առաջարկել է 6,18 մլրդ դոլար Էբոլայի դեմ պայքարին հատկացնելու հարցը դնել քվեարկության:
Անցած 7 օրում Էբոլայի տենդից 600 մարդ է մահացել: ԱՀԿ-ն արձանագրել է, որ վարակից վերջին տարում 5689 մարդ է մահացել: 2014-ի նոյեմբերի 23-ի տվյալներով, մահաբեր հիվանդությունով վարակվել է 15 935 մարդ:
Նոր Զելանդիան մտադիր է 2 մլն դոլար հատկացնել Էբոլայի վարակի դեմ պայքարին, հաղորդել է Radio New Zealand News-ն:
Ճապոնիայի ստորին պալատը մի օրենք է ընդունել, որը թույլատրել է Էբոլայի վարակի կասկածի դեպքում հարկադիր արյունառը:
ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտնել է Էբոլայի դեմ պայքարին 20մլն դոլար տրամադրելու մասին:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն Արտարժույթի միջազգային հիմնադրամին կառաջարկի Էբոլայի տենդից առավելագույնս տուժած Արևմտյան Աֆրիկայի երկրների պարտքը դուրս գրել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: