Հայերեն   English   Русский  
հայ գիտնականներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառում:
Սան Դիեգոյի Սքրիփս հետազոտական համալսարանի գիտնական, հայազգի Արդեմ Պատապուտյանը ընտրվել է հեղինակավոր՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ «հետազոտության մեջ աչքի ընկնող և շարունակական ձեռքբերումների համար»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ակադեմիան:
Հայկական գիտա-նորարարական ընկերության մասնագետները պաշտպանության ոլորտում օգտագործվող այնպիսի սենսոր են ստեղծել, որը զգայունությամբ 10 անգամ գերազանցում է շուկայում գոյություն ունեցողները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիրներից մեկին՝ հայազգի գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր Արտյոմ Օգանովին, ում ստեղծած համակարգչային ծրագրից օգտվում են հարյուրավոր լաբորատորիաներ: Հեղինակավոր գիտնականը Հայաստանում է գտնվում Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի հրավերով և այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում նյութերի նախագծման նորագույն մեթոդների վերաբերյալ երիտասարդ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: