Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե եթե թուրքերը «ցանկանային բարձրանալ Իմիայի գագաթ, կանեին դա», ասել է, թուրքերի «ոտքը չի լինի հունական կղզիներում», իսկ սադրանքների դեպքում Թուրքիան կստանա իր պատասխանը:Նրա խոսքով` Հունաստանի ներկայիս կառավարությունը զգալիորեն տարբերվում է 1996-ի կառավարությունից, և իրենք այլևս չեն պատրաստվում նահանջել:«Նրանց ոտքը չի դիպչի հունական կղզիներին: Մենք դրան կխանգարենք: Եթե ...