Հայերեն   English   Русский  
կլիմայի փոփոխություն
Անբնական տաք ձմեռ է Նորվեգիայի արևմուտքում. Օնդալսնես քաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի առավոտյան եղել է 18,6 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ Սունդալսյորա քաղաքում հասել է 19 աստիճանի: Սա ֆիորդների երկրում ամենատաք հունվարյան օրն է ողջ պատմության ընթացքում:
Վենետո տարածաշրջանային խորհուրդը Իտալիայի հյուսիսում (Վենետիկի վարչական կենտրոնը) հեղեղվել է, հենց որ մերժել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցների ձեռնարկումը: Ինչպես հայտնել է խորհրդի անդամ, շրջակա միջավայրի կոմիտեի փոխնախագահ Անդրեա Զանոնին իր ֆեյսբուքյան էջում, դա տեղի է ունեցել անմիջապես 2020 թվականի բյուջեի քննարկումից հետո:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկել է այն սահմանափակումները, որոնք երկրի նախկին վարչակազմի ղեկավար Բարաք Օբաման սահմանել էր կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում: Գրում է Russian.rt.com-ը:
Գլոբալ տաքացումն ահռելի ազդեցություն է ունենում մեր ամբողջ մոլորակի վրա, սակայն որոշ երկրներ դրա հետևանքով առավել շատ են տուժում: Փորձագետները կազմել են այն երկրների ցանկը, որոնց վերաբերյալ արված կանխատեսումներն ուղղակիորեն անբարենպաստ են: Գրում է Nat-geo.ru.ն:
Գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ աշխատանքի մոտ 9 տարվա ընթացքում շրջել եմ ողջ աշխարհով մեկ՝ այցելելով կլիմայի փոփոխության առաջագծեր և շարունակ զրուցել եմ աշխարհի առաջնորդների, գործարարների և քաղաքացիների հետ համաշխարհային հրատապ արձագանքի անհրաժեշտության շուրջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: