Հայերեն   English   Русский  
ակտիվիստներ
Հունիսի 18-ին նշվող մարդու իրավունքների ազգային օրվա կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական կոմիտեի գրասենյակում անկացվել է հանդիպում, որի շրջանակներում ելույթների հիմնական լեյտմոտիվը հանդիսացել է այն, որ Ադրբեջանում մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարվում են, երկրում մեծ թվով քաղբանտարկյալներ կան, քաղաքացիական ակտիվիստները ենթարկվում են կալանքի, մեդիայի, սոցիալական և քաղաքական ազատություններին առնչվող իրավիճակը ևս հուսադրող չէ, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական ...
Նախօրեին ձերբակալել են ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երեք ակտիվիստների: Մասնավորապես, ոստիկանությունը ձերբակալել է Ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն մեջլիսի նախագահության անդամ Ագըլ Մագերամովին, ընդդիմադիր կուսակցության Երիտասարդական կոմիտեի մեջլիսի նախագահ Ռուսլան Նասիրլիին և Ղարաբաղյան պատերազմի վետերան, նախկին «խղճի բանտարկյալ» Բաբեկ Գասանովին:
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի՝ սեպտեմբերի 23-ի հանրահավաքի նախօրեին ձերբակալված յոթ ակտիվիստները ենթարկվել են վարչական կալանքի:
Այսօր ժամը 19:00-ի Ազատության հրապարակում հավաքվելու փոխարեն ակտիվիստները որոշել են օրվա ընթացքում հավաքվել Խորենացի փողոցում՝ թիկունքից զսպելով ոստիկանությանը:Այս մասին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հանրային քննարկում, որը հետագայում վերածվեց ինքնաբուխ երթի: Քաղաքում երթը նպատակ ուներ իրազեկել հանրության իրավիճակի մասին, քանզի լրատվականների մեծ մասը, հեռուստաընկերությունները ...
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանության կողմից իրականացված բռնությունը երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի և Բայրամ Մամոդովի նկատմամբ:
Միջազգային «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում 22-ամյա Գիյաս Իբրահիմովի և 21-ամյա Բայրամ Մամեդովի կալանավորումը, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
Չորեքշաբթի երեկոյան Չեչնիա ուղևորվող մի խումբ լրագրողներ և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներ, ովքեր ներկայացնում են Բռնությունների կանխարգելման կոմիտեն, հարձակման են ենթարկվել դիմակավորված տղամարդկանց խմբի կողմից: Այս մասին հայտնում է Euronews­ը:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի Լիման քաղաքում ձերբակալված ընդդիմադիր «Մուսավաթ« կուսակության ակտիվիստ Իման Ալիևը դատարանի որոշմամբ կալանավորվել է 30 օրով:
Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում հանդես է եկել կառույցի ղեկավար Ան Բրասերը՝ իր ելույթը նվիրելով Եվրոպայում մարդու իրավունքների խնդրին:
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության հարցերով զբաղվող բելգիական հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Facebook սոցիալական կայքի դեմ մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով` բելգիական և եվրոպական օրենսդրությունների խախտման համար: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: