Պարույր Հայրիկյանը այսօրվանից հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:
Ավելի վաղ նա տեսանյութ էր տարածել, որում հայտնում է երկուշաբթիից հացադուլ հայտարարելու մասին։ Նրա խոսքով՝ նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է: