Հայերեն   English   Русский  
​Հայկական ֆուտբոլ
Հետևելով Բրազիլիայում կազմակերպված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` մարզասերները մեծ բավականություն ստացան, և ցավով ևս մեկ անգամ համոզվեցինք, թե մեր ազգային ընտրանին իր խաղամակարդակով
Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանը, որը հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում, մեկնել է Բազել՝ տեղի «Բազել» թիմում փորձաշրջան անցնելու։
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի Ալաշկերտ թիմը ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է թուրքական Բալըքեսիր սպորտ ակումբին:
Նեապոլում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Իտալիայի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո, որն ավարտվել է 2:2 հաշվով, Հայաստանի ընտրանու և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավ է հայտնել, որ մեր թիմն այդ խաղում չի կարողացել հաղթել: Բան այն է, որ մերոնք երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն այդպես էլ չկարողացան առավելության հասնել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք եվրոպական B խմբում հանդես եկած թիմերի պայքարում գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ ավելի ուժեղ կազմով հավաքական նախկինում չենք ունեցել: Անգամ հանրաճանաչ, խստապահանջ մասնագետները քանիցս նշել են, որ Հայաստանի ընտրանին մարտունակ է և իր կազմում ունի առնվազն 4 շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց օգնությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել, նաև հաղթել ուժեղ մրցակիցների: Ի դեպ, մեր թիմը ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: