2014 թ. հունվարի «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանվել է ծննդյան միանվագ նպաստ` տարբերակելով երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում տրվող նպաստները: Երրորդ և չորրորդ երեխաների ծնվելու դեպքում տվյալ ընտանիքին, որպես միանվագ նպաստ, տրամադրվում է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում` 1,5 մլն դրամ: