Ռուսաստանի
Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցներն
արագ արձագանքման խմբի աջակցությամբ Մոսկվայում ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացու:
Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, ձերբակալվածները կասկածվում
են մարդկանց առևանգման, դրամաշորթության և կողոպուտի կազմակերպման մեջ: