Փոփ երգչուհի Բեյոնսեն կրկին հղի է, այս անգամ՝ երկվորյակներով։:35-ամյա երգչուհին այս մասին հայտարարել է Instagram-ի իր պաշտոնական էջում հրատարակելով մի լուսանկար և գրելով. «Ցանկանում ենք կիսել մեր սերը և երջանկությունը: Մենք կրկնակի օրհնված ենք: Անչափ երախտապարտ ենք, որ մեր ընտանիքը ավելանալու է երկուսով, և մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ ձեր բարի ցանկության համար։ - Քարթերներ»:Նշենք, որ Բեյոնսեն և Ջեյ-Զին արդեն ունեն մեկ դուստր՝ Բլու Այվին։