Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. հայտարարվել է Մեղրիի ՀՓՋ-ի անձնակազմի հավաք: Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է բուսածածկ տարածք և եղևնուտ, տեղանքը խիստ կտրտված է և դժվարանցանելի, առկա է հրդեհի տարածման վտանգ:Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել ...