Հայերեն   English   Русский  
բռնապետություն
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Հարրա նշրջանի համալսարանի ռեկտոր Ռամազան Թաշալթընը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ գնալը հարամ է:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաստատվել է ապրիլի 11-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մանսկացելու համար ներկայացած ևս երեք անձանց թեկնածությունը:
Թուրքիայում շարունակվում է ազատ խոսքը սահմանափակելու և իշխանությունը Էրդողանի ձեռքին կենտրոնացնելու գործընթացը: Այդ շրջանակներում օրերս Թուրքիայում արգելափակվեցին վերջին շրջանում փակված ԶԼՄ-ների արխիվներն ազգային գրադարանում, ինչպես նաև Վիքիպեդիա առցանց հանրագիտարանը: Արգելվել է նաև որոշ հեռուստահաղորդումների հեռարձակումը, շարունակում են փակվել անցանկալի ԶԼՄ-ները:
Շվեյցարիայի աջակողմյան ուժերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց են կազմակերպել` ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած բռնատիրական քաղաքականության դեմ:Ցույցի մասնակիցները ծածանել են հակաէրդողանական պաստառներ, ինչպես նաև կրել են թուրքերին ծաղրող դիմակներ:Նշենք, որ Եվրոպայի մի շարք երկրներում սկսվել է շարժում` ուղղված Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Նախ մի քանի երկրներ, այդ թվում Գերմանիան և Նիդերլանդները, չեն թույլատրել Թուրքիայի նախարարներին քարոզչություն իրականացնել ...
Ադրբեջանում դադարեցվել է ամերիկյան Fox հեռուստաընկերության թուրքական ծառայության հեռարձակումն այն բանից հետո, երբ թուրք հաղորդավարը եթերում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին: Ընդ որում, թուրք հեռուստալրագրողն իր ռեպորտաժում պարզապես մեջբերել էր թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի՝ «Ահա և կառավարման նախագահական համակարգի ադրբեջանական տեսակը» վերնագիրը:Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեքշաբթի ստորագրել է Մեհրիբան Ալիևային ...
Թուրքիայում փոխվարչապետ Բյուլենթ Առընչը «բարոյական կոռուպցիայի» վերաբերյալ իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ կանայք չպետք է ծիծաղեն հանրային վայրերում:Նա դատապարտել է բարոյական հետընթացը, նյութապաշտությունը և նույնիսկ չափից ավել բջջային հեռախոսի օգտագործումը:
Շաբաթ օրը Սեուլում հերթական հակակառավարական ցույցն է բռնկվել, որի մասնակիցները նախագահ Պակ Կին Հեին մեղադրում են իր հոր բռնապետության տարիներին սկսված ճնշումների քաղաքականությունը շարունակելու մեջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: