Հայերեն   English   Русский  
������������������
Եմենում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վեց զինյալ է ոչնչացվել: Այս մասին հաղորդում է «Синьхуа» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի զինված ուժերի իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Քրդական ընդդիմադիր «Սիրիական ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտարարել է, որ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի ծայրամասում գտնվող Քասթեկ Ժենդու, Մարյամին, Ջելբար և Շագուրա գյուղերի ուղղությամբ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում՝ Զապ շրջանում Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների օբյեկտների վրա:
Սիրիական «Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ բրիտանական The Sunday Times լրատվականը հարցազրույց է ունեցել նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:«Իսլամական պետության դեմ Անգլիայի և Ֆրանսիայի օդային հարվածները որևէ արդյունքի չեն հանգեցնի, ընդհակառակը, կնպաստեն ահաբեկչական խմբավորումների գործունեությանը»,- հայտարարել է Սիրիայի նախագահը: Նրա կարծիքով Մեծ Բրտանիայի և Ֆրանսիայի վնասակար գործողությունները միայն կտարածեն ահաբեկչության «քաղցկեղը»: Սիրիայի նախագահը նաև նշել է, որ միջազգային կոալիցիայի ռազմական ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: