Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը երկրի խորհրդարան պաշտոնաթողության խնդրանք է ներկայացրել: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Arab News կայքէջին:
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Algerie presse service գործակալությանը:
Globo հեռուստաընկերության փոխանցմամբ` Բրազիլիայում ցուցարարները հավաքվել են պետության ղեկավարի աշխատանքային նստավայրի մոտ և պահանջում երկրի նախագահ Միշել Թեմերի հրաժարականը: Գրում է Russian.rt.com-ը:
MVS Noticias ռադիոկայանի փոխանցմամբ` Մեխիկոյի փողոցներում Մեքսիկայի անկախության նախաշեմին հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում: Ցուցարարների շարքերում են նաև 2014թ. սեպտեմբերի 26-ին Գերերո նահանգում գտնվող Իգուալա քաղաքում անհետ կորած 43 ուսանողների համակուրսեցիներն ու հարազատները: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոլանդական հանրային երկրորդ հեռուստաընկերության
հետ զրույցում նշել է, որ Սիրիան ինքնիշխան պետություն է, և նրա քաղաքացիները դեմ են
եվրոպական երկրների միջամտությանը նախագահի փոփոխման հարցին: