Հայերեն   English   Русский  
������������ �������������������������� ����������������
«Թումանյանը բացառիկ երևույթ է: Բայց մենք այդ բացառիկ երևույթը` իբրև հայ ժողովրդի խիղճ, դրել ենք մեր գրպանը և աշխարհին ցույց չենք տալիս, մինչդեռ ողջ աշխարհին պետք է տեղեկացնենք նրա մասին: Նա անհատականացված ազգ է: Չկա մեր ազգի մեջ մի լավ հատկանիշ, որ չլինի Թումանյանի մեջ, և չկա մեր ազգում մի բացասական հատկանիշ, որ արտացոլված չլինի նրա ստեղծագործություններում»,- ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր պապն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է Ռուսաստանի դեմ և մահացել: Այս մասին գրում է «Rosbalt» լրատվական գործակալությունը:
Թուրքիան օսկարակիր աստղերի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանել, որի անունն է «Օսմանյան լեյտենանտը»:Թուրքական և ամերիկյան արտադրության ֆիլմը նախատեսում են թողարկել 2017 թվականի առաջին եռամսյակում: Այս մասին գրում է թուրքական daily sabah-ը:
Getty Images-ի լուսանկարիչ Փիթեր Մաքդիարմիդը ստեղծել է թվային պատկերներ, որոնք միավորել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում արված լուսանկարները նույն վայրի ներկայիս պատկերների հետ: Արդյունքում ստացվել է հրաշալի նախագիծ:
Իննսունվեց տարի առաջ` 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որը, եթե կյանքի կոչվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլ ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարծանվեց` իր տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ...
«Գերմանիայի խորհրդարանը ակտիվորեն առաջ է տանում Հայոց ցեղասպանության ճանաչման դիվանագիտական նախաձեռնությունը, որն, ամենայն հավանականությամբ, առաջացնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ վրդովմունքը», - գրում է Financial Times թերթը:Ըստ թերթի, Բունդեսթագը պատրաստվում է ճանաչել «ցեղասպանություն» եզրը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ զանգվածային սպանությունների վերաբերյալ և պաշտոնապես դատապարտել այդ գործողությունները: Քվեարկությունը ...
Այս օրերին համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված է եվրոպական երկրներին, որտեղ փախստականների ճգնաժամ է առաջացել: Պատերազմի ու անկայունության մեջ գտնվող աֆրիկյան ու մերձավորարևելյան երկրների (Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Սոմալի, Էրիթրեա) հարյուրհազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրը և նոր, ապահով ապաստան են փնտրում: Մարդկային հոծ զանգվածներն ուղղվում են դեպի Եվրոպա՝ բարեկեցիկ ու խաղաղ կյանքի ակնկալիքով, սակայն արի ու տես` մերօրյա քաղաքակրթության բնօրրաններից մեկը` Եվրոպան, ...
Ապրիլի 9-ին Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի անունը կրող գրադարանի և չեխ պատմաբան, լրագրող Մարկետա Պավկովայի նախաձեռնությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Պրահայում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» խորագրով քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գրեթե ամեն օր լրահոսով տեղեկություններ ենք ստանում այն մասին, թե որ երկրներն են ընդունել Էրդողանի՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը Թուրքիայում նշելու հրավերը, թե ինչպես են թուրքական իշխանություններն առիթն օգտագործում ստվերելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և շեղելու ուշադրությունը թեմայից:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: