Հայերեն   English   Русский  
արաբական աշխարհ
Միացյալ Արաբական Էմիրությունները վերաբացել է իր դեսպանատունը Սիրիայում, իսկ այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել,
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ոլորտում բարեփոխումները հաջորդում են մեկը մյուսին. այս երկրում կանանց այսուհետ կթույլատրվի ոչ միայն ավտոմեքենա, այլև բեռնատար ու մոտոցիկլ վարել, մասնակցել զանգվածային հանրային միջոցառումներին, այդ թվում և մարզադաշտ այցելել։ Եվ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում արդեն հայտնի է, որ Բելգիան մտադիր է այս երկրում կին դեսպան նշանակել: Դոմինիկ Միներն իր պարտականություններն Էր-Ռիադում կստանձնի 2018-ի ամռանը։
Հունիսի 6-ին սկսվել է մուսուլմանական օրացույցի իններորդ`«Ռամադան» ամիսը: Իսլամի հիմնասյուների համաձայն Ռամադան ամսվա ընթացքում բարեպաշտ մուսուլմանները պետք է պահք(Աս-Սաում) պահեն առավոտյան աղոթքից մինչև երեկոյան աղոթքն ընկած ժամանակահատվածում:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմը հյուրընկալելու է լիբիական ճգնաժամի վերաբերյալ միջազգային գագաթնաժողով, որին մասնակցելու են 20 երկրների ներկայացուցիչներ , այդ թվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Լիբիայում ՄԱԿ-ի բանագնաց Մարտին Կոբլերը: Այս մասին հայտնում է arabic.sputniknews.com-ը:
Գերմանական արտաքին հետախուզական գործակալությունը(BND) դեկտեմբերի 2-ի զեկույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի միջամտության քաղաքականությունը Եմենում միայն խորացնում է հակամարտությունը և կարող է ապակայունացնել ողջ արաբական աշխարհը:
«Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի խորացող ճգնաժամային իրավիճակը ոչ միայն անընդհատ ընդլայնում է իր աշխարհագրությունն, այլև ծավալվող գործընթացներն անգամ առկա հիմնախնդիրներից ցանկացած մեկի հանգուցալուծման հարցում դրական ելքով կանխատեսումների որևէ հիմք չեն տալիս. հիմնապատճառը, թերևս, տարածաշրջանային հակամարտությունների փոխկապակցվածության և փոխազդեցության իրողությունն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Մերձավորարևելյան պետությունների շահերն ու տարաձայնություններն այս պահին բախվում են Եմենում: Կարելի է ասել` Եմենը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր օջախ է դարձել. Արևմուտքի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի` տարածաշրջանում գերակայության համար պայքարում երբեմն կրքերը տեղի են տալիս:
Շեյխա Մոզա Բինթ Նասեր ալ-Միսնեդը Քաթարի 3-րդ էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա-ալ-Թանիի երեք կանանցից 2-րդն է, 7 երեխաների մայր է, մոլորակի ամենանորաձև առաջին տիկնանցից է և որքան էլ զարմանալի հնչի հասարակական և քաղաքական գործիչ է:
Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին ընդգրկվել է ամենաազդեցիկ 100 արաբ կանանց ամենամյա ցուցակում: Գրում է Segodnya.ua.-ն:
Տիկին Յասմինան իր կենսափորձն է հաղորդում հայ կանանց
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: