Հայերեն   English   Русский  
մահացության դեպք
Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։
Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում հունվարի 9-ին H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով ՀՀ առողջապահության նախարարությանը:Ըստ նախարարության՝ մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր:
Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նախորդ գիշեր սուր շնչառական H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացության դեպք է գրանցվել։ Այս մասինNEWS.am-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: