Հայերեն   English   Русский  
սկանդալ
Ամուսինների տարաձայնությունները կարող են միջազգային սկանդալի պատճառ դառնալ։ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի Էմիր Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի 6-րդ կինը՝ Հայա բինթ ալ-Հուսեինը, երկու երեխաների՝ 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ փախուստի է դիմել՝ իր հետ տանելով նաև 39 մլն դոլար։ Հայան Հորդանանի արքա Աբդալլահ 2-րդի քույրն է։
Հոլիվուդյան սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իրեն սեռական ոտնձգության մեջ մեղադրող կանանց պահանջները բավարարելու համար 44 միլիոն դոլար վճարել: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքը տեղյակ է եղել Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նկատմամբ National Enquirer թերթի իրականացրած հետաքննության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին հայտարարել է, որ այլևս Guc և Prada նորաձևության տների հագուստ չի կրի, մինչև ապրանքանիշերը «սևամորթ դիզայներների» չվարձեն: Գրում է Gazeta.ru-ն:
66-ամյա սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որին շատ հայտնի կանայք սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել, կրկին հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ինչպես պատմել է դերասանուհի Ջեյն Դոուն, որը նույնպես պրոդյուսերի զոհն է դարձել, Վայնշտեյնն իրեն հայտնել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել Ջենիֆեր Լոուրենսի հետ: Գրում է Spletnik.ru-ն:
Variaty ամսագրի աղբյուրը տեղեկացնում է, որ ամերիկացի դերասան Քևին Հարթի` «Օսկար» մրցանակաբաշխությունը վարելու մերժումից հետո Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայում սկսել են մտածել հաղորդավարից հրաժարվելու մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Քենսինգթոնյան պալատում լարվածությունը չի մեղմանում: Քեմբրիջի և Սասեքսի դքսերի ընտանիքներում առկա տարաձայնությունները պահպանվում են, և հենց այդ հանգամանքն է ստիպել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին տեղափոխվել պալատից: Գրում է Tatler.ru-ն:
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արարատ Նազարեթյանը բացատրել է մեծ սկանդալի պատճառ դարձած 18-ամյա դստեր` Կարինա Նազարեթյանի լուսանկարում առյուծի ձագի և ՌԴ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության «2019» պետհամարանիշով պարեկային ավտոմեքենայի առկայությունը: Գրում է Rusarminfo.ru-ն:
Մոսկվայում անցկացված ֆոտոշարքի համար հայազգի գործարար Արարատ Նազարեթյանի դստերը վարչական պատասխանատվություն է սպառնում: Գրում է Rusarminfo.ru-ն:
Kronen Zeitung պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետը ձերբակալվել է 20 տարվա ընթացքում Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեություն ծավալելու կասկածանքով: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: