Կոսովոյի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, օրենքների փաթեթ ընդունեց իր անվտանգության փոքրաթիվ ուժերը մշտական բանակի վերածելու մասին: Այդ առայժմ մեծ հաշվով խորհրդանշական քայլին հավանություն է հայտնել ԱՄՆ-ն, սակայն քննադատել են ՆԱՏՕ-ն, Սերբիան և Կոսովոյի սերբերը: