48-ամյա Մելանյան Թրամփը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում առաջին տիկնոջ իր պարտականություններին: Նախօրեին 72-ամյա Դոնալդ Թրամփի կինը ամուսնու հետ ելույթ է ունեցել Վիրջինիա նահանգի Լիբերթի համալսարանում օփիոիդների խնդրին նվիրված կոնֆերանսի շրջանակներում (իսկ այդ խնդիրը միշտ ԱՄՆ առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնում է գտնվում), այնուհետև մասնակցել «սուրբծննդյան գլխավոր տոնածառի» լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը: Գրում է Spletnik.ru-ն: