Հայերեն   English   Русский  
Կոնգո
2019-ը պատմության մեջ կմնա որպես գլոբալ հրդեհների տարի․ ողջ տարվա ընթացքում լրահոսում առաջնային հորիզոնականներում են եղել սաղարթախիտ անտառների հրդեհների մասին լուրերը։ Հրդեհը մոլեգնել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Տարվա ընթացքում աշխարհը միլիոնավոր հեկտարներ անտառ է կորցրել։ Մինչդեռ այրված անտառների վերականգնման համար 60-150 տարի ժամանակ է հարկավոր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր հիվանդությունից ավելի քան 800 մարդ է մահացել: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Russian.rt.com-ը:
2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից գինեկոլոգ Դենիս Մուկվենգեն և իրաքցի իրավապաշտպան Նադյա Մուրադը: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Նոբելյան հանձնաժողովի թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա):
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի առաքելության ռազմական ուղղաթիռ է կործանվել: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: