Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի հայկական համայնքը ոչ միայն հին պատմություն, այլև մեծ համայնքի համբավ ունի: Եվ հետզհետե ավելի ու ավելի է մեծանում: Արտագաղթն այսօր ցավալի իրողություն է դարձել, որի պատճառները բազմապատիկ են: Փաստ է, որ այսօր ավելի շատ հայ է դրսում ապրում, քան Հայաստանում: Գոնե հաճելի է, որ Օրենբուրգում կան մարդիկ, որոնք ջանում են պահպանել մայրենին ու հայի ոգին: