Հայերեն   English   Русский  
��������������
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել ներգաղթյալներին ապաստանի տրամադրման համակարգը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին չօգտագործել առանց վիզաների այցերը Շենգենյան գոտու երկրներում ապաստան խնդրելու նպատակով: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեքսիկայի հետ սահմանին գտնվող միգրանտներն ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար ցանկանում են հացադուլ հայտարարել: Գրում է Gazeta.ru-ն:
WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի ապաստանը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը չի կարող հավերժ լինել: Այդ մասին հայտարարել է Էկվադորի ԱԳՆ ղեկավար Խոսե Վալենսիան: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող մոտ 200 քաղաքացի ապաստան է ստացել Գերմանիայում: Այս մասին հաղորդում է գերմանական «DPA» գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության փակ տվյալներին:
Ապաստան հայցող անձանց թիվը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակում աճել է: Ամենաշատն ապաստան են հայցել Սիրայից, Ուկրաինայից, Կուբայից, Իրանից, Ադրբեջանից: Ավելացել է նաև ԱՊՀ երկրներից ՀՀ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների քանակը: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից ապաստան է հայցել 55 անձ: 46 մարդու շնորհվել է փախստականի կարգավիճակ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի հնարավոր առևանգման գործի առնչությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել:
Վրաստանում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի իրավապաշտպան Վիդադի Իսքենդերովը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները խնդրում են հեռանալ երկրից Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների պատճառով: Ընդ որում` փախստականների հարցերով նախարարության ներկայացուցիչը հերքել է Իսքենդերովի հեռանալու մասին տեղեկությունը:
2017 թվականի սկզբից ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիային է դիմել Թուրքիայի ավելի քան 1.1 հազար քաղաքացի: Գերմանիայի Ներգաղթյալների և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը միայն 2017 թ-ի հունվար և փետրվար ամիսներին Թուրքիայի քաղաքացիներից ստացել է 1151 դիմում: Այս մասին հաղորդում է «der Funke Mediengruppe» պարբերականը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: