Միջերկրական ծովով հունական Պատրա նավահանգիստից դեպի Իտալիա ընթացող լաստանավում հրդեհ է բռնկվել: Իտալական դրոշով «Normal Atlantic» լաստանավի հրդեհի պատճառը առայժմ հայտնի չէ: Նավում 422 ուղևոր և անձնակազմի 56 անդամ է եղել: Փրկարարները տարհանել են 150 ուղևորի: Ուժեղ քամին և ալիքները խանգարում են փրկարարական նավերին մոտենալ լաստանավին, որպեսզի շարունակել տարհանման աշխատանքները: Նախնական տվյալներով զոհեր չկան, 30 ուղևոր տեղափոխվել են իտալական Պուլիի հիվանդանոցներ: Տեղի ունեցածի պատճառով կապ են հաստատել ...