Հայերեն   English   Русский  
տուժածներ
Առնվազն 75 մարդ է տուժել այսօր՝ շաբաթ օրը, Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումների և հակակառավարական շարժման ակտիվիստների միջև բռնկված բախման ժամանակ:
Հունվարի 6-ին, ժամը 16:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած:
Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:
Ալբանիայում ուժգին երկրաշարժի (6,4 մագնիտուդ) հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ, տներ են փլվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան երեկ զանգվածային անկարգությունների և ընդվզումների իրավիճակում հայտարարեց Կոլումբիայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա երկրամասի ոստիկանության բաժանմունքի մոտ որոտացած պայթյունի հետևանքով, որը, նախնական տվյալներով, կազմակերպել է մահապարտ ահաբեկիչ, տուժել է առնվազն վեց մարդ: Այդ մասին հաղորդում է Regnum գործակալությունը՝ հղում անելով The Jakarta Post թերթին:
Չինաստանի հարավային Յուննան գավառի Կայուան քաղաքում մանկապարտեզի վրա հարձակման հետևանքով 51 երեխա և 3 մեծահասակ են տուժել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում վիրավորված և վնասվածքներ ստացած առնվազն 1659 մարդ է հոսպիտալացվել:
Իրավապահ մարմինների առնվազն 72 աշխատակից է տուժել երկուշաբթի և երեքշաբթի ցույցերի ընթացքում՝ կապված այն կատալոնյան քաղաքական գործիչների նկատմամբ Իսպանիայի գերագույն դատարանի վճռի հետ, որոնք մասնակից են եղել 2017 թվականին անօրինական հանրաքվեի անցկացմանը:
Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով մոտ 450 մարդ դիմել է բժշկական օգնության:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: