2011 թվականի հունվարին` Թունիսում և Թահրիրի հրապարակում բողոքի ցույցերի սկզբնական փուլում «Guardian» լրատվական գործակալությունը հրավիրեց ամբողջ արաբական աշխարհի առաջատար վերլուծաբաններին` տարածաշրջանում բարձրացած հեղափոխական ալիքը քննարկելու համար: Այդ ժամանակ նրանք ապագայի նկատմամբ մեծ լավատեսություն էին արտահայտում: Այս տարվա սկզբին «Guardian»-ը նրանց հետ կրկին քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցածը` անելով հետևյալ հարցադրումը` կա՞ դեռ հույս: