Հայերեն   English   Русский  
���� ���������������� ���������� ��������������������
ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունվարի 31-ին, ներկայացրել է կուսակցությունից դուրս գալու դիմումը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սիրելի հայրենակիցներ,Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել Սերժ Սարգսյանին համոզել՝ իրեն ՀՀԿ փոխնախագահ եւ նախընտրական շտաբի պետ նշանակել: Դրա համար էլ նա երեկ՝ 2017թ. ՀՀԿ ԳՄ առաջին նիստին չի մասնակցել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն:Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն: Ավելի վաղ Ռ. Թադեւոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչեւ տարեվերջ կհրավիրվի: Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չբացառեց, ...
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատգամել է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար։
Արդեն հայտնել ենք, որ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստի ավարտին հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին:«Անկեղծ, իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռևս բևեռացված: Հասարակության և կառավարության միասնական ջանքեր են անհրաժեշտ: Դրա համար նոր սկիզբ է պետք, պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր Կառավարությանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Ժողովուրդը» գրում է. «Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձեւավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաեւ բոլոր մյուս նախարարները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: