Հայերեն   English   Русский  
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայում դատարանը դեկտեմբերի 23-ին մահապատժի Է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեջ: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հաղորդել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատախազությունը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են կանանց ծառայել երկրի զինված ուժերում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Asharq al-Awsat-ին։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդունել Է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը: Այդ մասին ասվում Է Frontline ցիկլի վավերագրական ֆիլմի ծանուցման մեջ, որը սեպտեմբերի 26-ին զետեղվել Է ԱՄՆ-ի PBS (Public Broadcasting Service) հանրային հեռարձակման ծառայության կայքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին:
ԱՄՆ-ն դիտարկում է Սաուդյան Արաբիայի դեմ նոր միջոցների կիրառումը, եթե սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործի կապակցությամբ նոր փաստեր ի հայտ գան: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների և արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին ճանաչել մեղավորությունը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում և ներողություն խնդրել կատարվածի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի առաջնորդները համոզել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխել Վաշինգթոնի քաղաքականությունը Լիբիայում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆի և Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ-Սաուդի կայացած հանդիպումը ադրբեջանական կողմի դժգոհությանն է արժանացել: Գրում է Rusarminfo.ru-ն:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ասադը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ կապված իրանական նավթ ներկրելու համար պատժամիջոցներ սահմանելու հետ, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: