Երեկ Եվրամիության 27 երկրների առաջնորդները մի քանի ժամվա թեժ բանավեճից հետո, որտեղ Ֆրանսիան և Գերմանիան անսպասելիորեն տարբեր կարծիքներ հայտնեցին, կարողացան համաձայնեցնել Brexit-ի հետաձգման նոր՝ փոխզիջումային ժամկետը: Հիմա Լոնդոնը պետք է հասցնի հրաժեշտ տալ Եվրամիությանը մինչև հոկտեմբերի 31-ը, այլապես նա կհեռանա Եվրամիությունից նոյեմբերի 1-ին առանց համաձայնագրի: