Հայերեն   English   Русский  
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից, այլ ոչ թե հունվարի 20-ին, ինչպես նախատեսվում էր նախապես:
Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 և 6,7-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ:
Տեղական արտադրանքի արտահանումը խթանելու, երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավման նպատակով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ կադաստրի կոմիտեից:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման գործընթացը՝ դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները դեկտեմբերի 1-ին գործուղվել են Ռուսական երկաթուղիների Կույբիշևի երկաթուղի: Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ:Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակներում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: