Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին եւ խոշոր տրամաչափի ականանետների եւ հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Այդ մասին ասվումէ ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: