Հայերեն   English   Русский  
«Օսկար» մրցանակաբաշխություն
Ամերիկայի կինոարվեստի ակադեմիան ընտրել է 2020 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգին:
Variaty ամսագրի աղբյուրը տեղեկացնում է, որ ամերիկացի դերասան Քևին Հարթի` «Օսկար» մրցանակաբաշխությունը վարելու մերժումից հետո Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայում սկսել են մտածել հաղորդավարից հրաժարվելու մասին: Գրում է Gazeta.ru-ն:
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները փորձում են հնարավորինս նվազեցնել ձանձրալի ելույթները, օրինակ, երբ աստղերը սկսում են հայտնել իրենց շնորհակալությունները հազարավոր մարդկանց: Փետրվարի 8-ին՝ երկուշաբթի օրը, պրոդյուսերներ Ռեջինալդ Հադլին և Դևիդ Հիլը հայտարարել են, որ այսուհետ Օսկարի թեկնածուները հնարավորություն կունենան թղթի վրա նախապես գրելու բոլոր այն մարդկանց անունները, ում կցանկանային մրցանակաբաշխության ժամանակ շնորհակալություն հայտնել իրենց հաջողության համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: