Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է
1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային
խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)
ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%,
ծառայությունների սակագներինը` -2,3%: Սննդամթերք ապրանքախմբի գնաճը
հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր
ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ ...