Հայերեն   English   Русский  
պաստառ
Միացյալ Նահանգներում Վաշինգտոնի շրջանի մետրոպոլիտենի վարչությունը արգելել է մետրոյի կայարաններում և տրամվայի կանգառներում փակցնել Թուրքիայում 2016 թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի թեմային նվիրված պաստառեր:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Շվեյցարիայի գործերով ժամանակավոր հավատարմատար Նատալի Ժերման Կատրինը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը, որտեղ նրան ներկայացվել է պաշտոնական բողոք՝ Բեռնում Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակության (PKK) կողմնակիցների ակցիաների առնչությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել. ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ: Այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով ...
Սոցիալական գովազդները բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնց մասին հասարակությունը նախընտրում է լռել, և հենց այդ պատճառով դրանք չափազանց կարևոր նշանակություն են ձեռք բերում: Adme.ru կայքը ներկայացնում է 2016թ. ամենաազդեցիկ սոցիալական գովազդները և կարծում, որ երբեմն մեկ պաստառը կարող է ցանկացած խոսքերից առավել համոզիչ լինել:
Թուրքիայի Մարդին նահանգի Դերիք գավառում նշանակված քրդական Ժողովրդավարական շրջանների կուսակցությունից (DBP) վերահսկիչ Ֆաթիհ Սաֆիթուրքը քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ փակցված հայկական գրությամբ ցուցանակը հեռացրել է:
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նորաշեն 2007» շինարարական ընկերության կողմից խաբված բնակիչների ձեռքից խլել է Հերմինե Նաղդալյանի պատկերով պաստառը:NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավիթ Բեգլարյանը մոտեցել է բնակիչներին եւ ասել՝ «ձեզ հետ ինչ ենք պայմանավորվել, հավաքեք այս ամեն ինչը, էդ էշությանը երբ եք վերջ տալու» եւ խլել է պաստառը, սակայն, բնակիչներից մեկը հասել է նրա հետեւից եւ հետ վերցրել այն:շարունակությունը՝ ...
Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Արևմուտքում սկսեցին հասկանալ, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորման գլխավոր խնդիրը Բաշար Ասադի կործանումը չէ, այլ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմյան դեմ պայքարը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Գրում է Russian.rt.com-ը:
Սովորաբար, Նոր տարուն ու տարեդարձներին մենք մտովի կամ բարձրաձայն ամփոփում ենք անցնող տարին, երբեմն նաև` տարիները: Փորձում ենք հասկանալ, թե ի՛նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք, ի՛նչ արդյունքների հասանք, ի՛նչ ուսանելի քայլեր կատարեցինք, ի՛նչ սխալներ և այլն: Նույնն է նաև պետականության տարեդարձեր նշելիս: Այս սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը դառնում է 24 տարեկան: Ու դարձյալ պետք է մի հետադարձ հայացք նետենք անցած 24 տարիներին` հասկանալու համար, թե ի՛նչ ունեինք և ի՛նչ ունենք, ինչե՛ր արեցինք ...
Սևանի հատակն ուսումնասիրող խումբը վերջերս հայտարարեց, որ լճի հատակից զուբրի ոսկոր է գտնվել: Կովկասյան զուբրը վերացած կենդանատեսակ է: Այն երկրի երեսից անհետացել է 1927 թվականին, երբ որսագողերը սպանել են պահպանված վերջին առանձնյակներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: