Հայերեն   English   Русский  
���������������� ����������������������������
Եվրախումբը պաշտպանում է պատժամիջոցների սահմանումը Իտալիայի դեմ բյուջեի թույլատրելի դեֆիցիտը գերազանցելու պատճառով և դրանք կքննարկի դեկտեմբերին: Այդ մասին այսօր հայտարարել են Եվրոպայի խմբի նախագահ Մարիո Սենտենոն, որ այժմ այցով գտնվում է Նիդեռլանդներում:
Սիցիլիայում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հատևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, նույնքանն էլ անհետ կորել են: Այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Իտալիայի «5 աստղերի շարժման» հիմնադիր, կատակերգակ Բեպպե Գրիլլոն առաջարկել է կրճատել Իտալիայի նախագահի լիազորությունները: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Հռոմում ելույթ ունենալով «Շարժման» զանգվածային միջոցառման ժամանակ, Գրիլլոն առաջարկել է, մասնավորապես, զրկել երկրի ղեկավարին հինգ ցկյանս սենատորներին նշանակելու հնարավորությունից, երկրի զինված ուժերի հրամանատարությունից, ինչպես նաև մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի ղեկավարությունից:
Իտալիայի կառավարությունը համաձայնություն չի հայտնի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգմանը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Ս.թ սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում:ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: