Սամվել Ֆարմանյան. Հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, անկեղծ ասած՝ ես ակնկալում էի, որ այսօրվա հարցուպատասխանի հիմնական թեման լինելու էին արցախյան ճակատում ստեղծված իրավիճակը և ընթացող զարգացումները, որովհետև ավելի կարևոր հարց այս պահին իսկապես չկա: Ցանկանում եմ հարցս ուղղել կառավարությանը, հավանաբար, արտաքին գործերի նախարար հարգարժան պարոն Նալբանդյանին: Պարոն Նալբանդյան, ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները: Մենք ծանոթ ենք հնչած պաշտոնական հայտարարություններին, դիվանագիտական ոլորտում ...