Հայերեն   English   Русский  
Միխայիլ Բոգդանով
Ռուսական իշխանություններն ակնկալում են, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցով կբարելավվեն Միացյալ Նահանգների 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդնակալության արարողությունից հետո:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվան պատրաստ է ուշադիր քննարկել Իրաքի և Լիբիայի իշխանությունների` ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքները, եթե այդպիսի խնդրանքներ ստանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանում քրդերի ներկայացուցչության ղեկավար Ռուդի Օսմանը մարտի 29-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը կողմ չէ Ժնևի խաղաղ բանակցություններին քրդերի մասնակցությանը: Հայտնում է arabic.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի տեղեկատվական և քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաբանի հետ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ և հագեցած է բազմաթիվ բարդություններով: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը “Մերձավոր Արևելքը` բռնությունից մինչև անվտանգություն” խորագրով կոնֆերանսի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: