Հայերեն   English   Русский  
Կարեն Ճշմարիտյան
Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:
Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի` գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն:
Դեկտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ կայացել է «Լիդիան ինթերնեյշնլի» ու ֆինանսական խմբերի համաձայնությունը, և ծրագրի իրականացման համար երկու ֆինանսական և ինվեստիցիոն խմբերը ստորագրել են պայմանագիր, ըստ որի` 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել:
ՀՀ կառավարության նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Գլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղն` առաջընթաց գրանցելով 3 կետով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ...
Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ում օրակարգի նախագծի հաստատումից հետո նիստը նախագահողը` Վրաստանի ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, տեղեկացրել է պատգամավորներին, որ հանձնաժողովի` 2014 թ. նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության վերաբերյալ խորհրդարանականները մինչ դրա վերջնական հաստատումը կարող են առաջարկներ ներկայացնել մինչեւ մարտի 18-ը:
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչ քայլեր է նախատեսում բյուջետային տարվա և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Շահգելդյանը նշեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ Հայաստանի համար այս տարում 0 տոկոս աճ են կանխատեսել, ինչպես նաև ըստ կանխատեսումների նվազելու են Ռուսաստանից սպասվող տրանսֆերտները: Եվ թեման Շահգելդյանին այս համատեքստում է հետաքրքրում:
Ոսկեգործների դժգոհությունները տարաբնույթ են, որոնք բարձրաձայնվեցին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ:
Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ողջունելի գործընթաց, որում փորձել է գոնե նվազագույն վճարներ սահմանել հանքարդյունահանման ոլորտում ներկայումս ընդհանրապես չհարկվող թափոնների համար։ Մի կողմ դնելով այն փաստը, որ առաջարկվող դրույքաչափերը չափազանց ցածր են (1 տոննա թափոնի դիմացընդամենը 1,5-30 դրամ)՝ տեսեք թե ինչպիսի լուրջ դիմադրություն են ցույց տվել որոշ նախարարություններ նույնիսկ այսպիսի ցածր դրույքաչափերի ...
Մոտ մեկ ամսից Հայաստանն իր գոյությունն արևի տակ կշարունակի նոր տնտեսա-քաղաքական միավորի` ԵՏՄ-ի հետ: Սա նշանակում է, որ առևտրա-տնտեսական, սոցիալական, ֆինանսական և կյանքի մնացած բոլոր ոլորտների համար գործելու են խաղի նոր կանոններ: Այնինչ Հայաստանում դեռ ամբողջական պատկերացում չկա` ուր ենք մտնում, ինչ պայմաններով, ինչ առավելություններով կամ սահմանափակումներով, ինչ նոր կարգ ու կանոնով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: