Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած հարցում» բանակցել ապստամբների հետ:Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Ղազախստանում` Սիրիայի դաշնակից Ռուսաստանի եւ ապստամբներին աջակցող Թուրքիայի միջնորդությամբ: Ենթադրվում է, որ դրանք տեղի կունենան մինչեւ հունվարի վերջ, բայց անցյալ շաբաթ ընդդիմադիր խմբերը հայտարարել էին, որ իրենք սառեցնում են գործընթացը` ամբողջ երկրում շարունակվող կառավարական հարվածների պատճառով:Խոսելով ֆրանսիական ԶԼՄ-ների հետ` Ասադը հայտարարել է, որ համազգային ...