РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին որպես «ամերիկյան դիվանագիտության թույն» է որակել: Գրում է Gazeta.ru-ն:
ԿԺԴՀ-ում Միացյալ Նահանգների քաղաքականությունը թշնամական են համարել և հայտարարել պատասխան միջոցների ընդունման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական թերթերից մեկին: Գրում է Gazeta.ru-ն:
Ուրբաթ՝ օգոստոսի 16-ին, Հյուսիսային Կորեան երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ նոր զինամթերքի հերթական փորձարկում է անցկացրել: Գրում է Gazeta.ru-ն:
Հարավային Կորեայում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է գործարկել: Այդ մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պատմել են, թե ինչպես ԿԺԴՀ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը կկարողանա նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Գրում է Gazeta.ru-ն:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է տակտիկական վերահսկվող նոր տիպի հրթիռների գործարկումը: Այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ренхап» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ղեկավարների միացյալ շտաբների ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրում են կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկման մեջ, որոնց գործարկումն արգելել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Գրում է Gazeta.ru-ն:
Հյուսիսային Կորեան մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հասցեներին և հայտարարել, որ վերջիններս խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Коммерсантъ» պարբերականի փոխանցմամբ՝ Հյուսիսարևմտյան ձկնորսական ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սեդլերը տեղեկացրել է այն մասին, որ Հյուսիսային Կորեան ռուսական ձկնորսական նավ է զավթել, որում 17 նավաստի է գտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի նոր սուզանավի տեղակայման վայր է այցելել և գնահատել այն: Այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը: