Հայերեն   English   Русский  
����������������������������
Երգչուհի Քայլի Մինոուգը, որն ինչպես առողջության, այնպես էլ անձնական կյանքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունեցել, վերջնականապես հիասթափվել է ամուսնության ինստիտուտից և համակերպվել այն մտքի հետ, որ միգուցե երբեք չամուսնանա: Գրում է Popcornnews.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում պատասխանել է լրագրողի հնչեցրած այն հարցին, թե արդյոք հիասթափված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստանի, Կատարի և Կուբայի նկատմամբ արտաքին քաղաքականության շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով հիասթափված է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության անդամ սենատորների հետ ունեցած զրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի ընդունման կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը` հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը` հագեցած սնափառ հռետորությունով և թաքնված սպառնալիքներով, հիասթափեցրել է Իսլամաբադին: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք Միացյալ Նահանգների նոր վարչակազմին վարդագույն ակնոցներով չի նայել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Մոսկվան հիասթափված է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի գերագույն դատարանի որոշումից: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Շոն Սփայսերին Սպիտան տան մամուլի քարտուղարի պաշտոնում ընտրելու համար: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով իր տեղեկատվական աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի արտաքին գործերի գերատեսչության կողմից կարծիք է հնչել, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի կողմից Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ իրականացրած օդային հարվածները մի քանի օրում ավելի լուրջ վնասներ հասցրեցին ահաբեկչական խմբավորումներին, քան ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի գործողությունները մեկ ամբողջ տարվա ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
82-ամյա Կառլ Լագերֆիլդի անհավանական աշխատունակությունը և էներգիան խիստ հետաքրքրել է գիտնականներին և գիտական հետազոտություններ անցկացնելու նպատակով նրանք վերջինիս առաջարկել են ԴՆԹ-ի նմուշ հանձնել: Գրում է Glamour.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: