Հայերեն   English   Русский  
��������������
Սևակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում: Քիչ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը, որի ընթացքում տասը մասնակից՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Nemra-ն, Կամիլը, Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, պայքարեցին եվրատեսիլյան ուղեգրի համար:
Եվրոպական հեռարձակողների միությունը Պորտուգալիայի ազգային հեռուստատեսության հետ համատեղ որոշել են, թե 2018թ․ որտեղ կանցկացվի 63-րդ Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը: Գրում է Russian.rt.com-ը:
Լիսաբոնի Հնագույն արվեստի ազգային թանգարանում օրեր առաջ զբոսաշրջիկի անփությության հետևանքով կոտրվել է 18-րդ դարի արվեստի նմուշներից մեկը՝ Սուրբ Միքայելի արձանը:Բրազիլացի զբոսաշրջիկը փորձել է լուսանկարել արձանի առջևում տեղադրված նկարը, ինչի արդյունքում դիպչել է արձանին և այն վայր է ընկել:Թանգարանի աշխատողները նշում են, որ արձանի վերականգնողական աշխատանքները բարդություն կառաջացնեն, բայց հավանաբար նրանց կհաջողվի ստանալ նախկին տեսքը:
Երեքշաբթի առավոտյան Ֆարոյի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել տարհանել դեպի Լիսաբոն թռիչքի պատրաստվող օդանավի 38 ուղևորներին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում կատարելով Պորտուգալական Ավիաուղիներ ընկերության մամուլի ծառայությանը:
Հուլիսի 27-ին Գյումրիում անցկացվեց հիշատակի միջոցառում, նվիրված 1983թ. Լիսաբոնում տեղի ունեցած գործողությունների և զոհված 5 հայորդիների հիշատակին:Առավոտյան Գյումրու թիվ 3 ավագ դպրոցից ազատագրական զինյալ պայքարի 5 նահատակների նկարը տեղափոխվեց Սուրբ Նշան եկեղեցի: Հոգեհանգստի արարողությունը սկսվեց ճիշտ 10:30-ին՝ գործողության սկսման ժամին, ապա նկարը քայլարշավով հասցվեց թատերական հրապարակ ու տեղադրվեց Հովհաննես Շիրազի հուշարձանի մոտ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պորտուգալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լիսաբոնում այցելել է 1982 թվականին հայ վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետների հուշարձանին: Դավութօղլուն ծաղկեպսակ է դրել հուշարձանին և աղոթել նրանց համար:
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սպորտինգի» կիսապաշտպան Լուիշ Նանին Լիսաբոմում ավտովթարի է ենթարկվել:
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: